Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Քուն, քնի խանգարումներ

Քնի համար լավագույն դիրքերը. 1in.am

Քնի համար լավագույն դիրքերը. 1in.am

Առավոտյան արթնանում ես ամբողջովին կոտրված, գլխացավով և մեջքի ցավո՞վ: Իսկ ինչպիսի՞ դիրքով ես դու քնում:

 

Ֆիզիոլոգներն ու բժիշկները նախազգուշացնում են. չնայած մենք ամենքս սովոր ենք քնել ինչ-որ դիրքով, բայց դրանցից ոչ բոլորն են հավասարապես օգտակար օրգանիզմի համար, հայտնում է healthinfo.ua-ն:

 

Քուն մեջքի վրա

 

Դրական կողմեր. այսպես դուք հավասարակշռում եք ամբողջ մարմինը՝ պահպանելով ներքին օրգանների հավասարակշռությունը: Բացի դրանից՝ ողնաշարի և պարանոցի ցավեր չեն սպառնում:

 

Բացասական կողմեր. այս դիրքը հարմար չէ նրանց համար, ովքեր խռմփացնում են քնի մեջ:

 

Քուն կողքի վրա

 

Դրական կողմեր. սաղմի դիրքը՝ կողքի վրա և ծնկները ծալած, օգնում է մեջքի մկաններից հանել լարվածությունը: Բացի դրանից՝ կարևոր է, որ բարձը հարմարավետ լինի, ձեր չափերին համար և գլուխն ու պարանոցը լինեն հանգիստ վիճակում:

 

Բացասական կողմեր. շատերը բողոքում են, որ ձախ կողքի վրա քնից ծանրություն են զգում սրտի վրա:

 

Քուն փորի վրա

 

Դրական կողմերը. մարդիկ, ովքեր օրն անց են կացնում նստակյաց, հաստատում են, որ փորի վրա քունն օգնում է նրանց հանգստացնել ողնաշարը:

 

Բացասական կողմերը. բժիշկները, սակայն նրանց հետ համաձայն չեն: Նրանք համոզված են, որ փորի վրա քունը դեֆորմացնում է ողնաշարի բնական ստորին կորությունը, իսկ գլուխն, ամբողջ ընթացքում լինելով թեքված կողքի վրա, բացասական ազդեցություն է թողնում պարանոցի ողերի վրա:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. ja-zdorov.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ